Օտարականը Շառլ Բոդլեր

0d909196d1cb4239082c40fc1ada611d— Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՛, հանելուկ- մարդ, հո՞րդ, մորրդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:

— Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր:

— Բարեկամների՞դ:

— Դուք ասացիք մի խոսք, որի իմաստն ինձ անհայտ է մինչև օրս:

— Հայրենի՞քդ:

— Ես չգիտեմ ո՛ր լայնության տակ է գտնվում նա:

— Գեղեցի՞կը:

— Հաճությամբ կսիրեի, եթե աստվածային ու անմահ լիներ:

— Ոսկի՞ն:

— Ատում եմ, ինչպես դուք՝ Աստծուն:

— Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:

— Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ սահում են…. այնտե՜ղ, բարձրո՜ւմ…. այն սքանչելի ամպե՜րը…

Հարցարան

  1. Հիմնավորե՛ք Օտարականը վերնագիրը:
  2. Ո՞րն է հետևյալ տողերի փոխաբերական իմաստը. «Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ սահում են…. այնտե՜ղ, բարձրո՜ւմ…. այն սքանչելի ամպե՜րը»…

Оставьте комментарий